Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցով եղել է բանակի զորամասերից մեկում. Հայտարարվել է ուսումնական տագնապ

Պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցով եղել է բանակի զորամասերից մեկում. Հայտարարվել է ուսումնական տագնապ

14:25 | 22.05.2020 | Հասարակություն

Պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցով եղել է բանակի զորամասերից մեկում. Հայտարարվել է ուսումնական տագնապ
 
 

Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում:

ՊՆ-ից  հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը հետևել է մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը և զորամասում ընթացող սեզոնային սպասարկման աշխատանքներին:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, առաջադրված խնդիրների կատարման, ինչպես նաև ճամբարային հավաքի շրջանակում նախորդ օրն անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության արդյունքների մասին:

Անակնկալ ստուգայցի շրջանակում Դավիթ Տոնոյանի հրամանով զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զրահատեխնիկայի և զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու մարտական տարբեր խնդիրների կատարման պատրաստականությունը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси