Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հասկանալի է զայրույթը, մի ջղայնացեք մեզ վրա. Ալեն Սիմոնյանը՝ հայտնի լուսանկարի մասին

Հասկանալի է զայրույթը, մի ջղայնացեք մեզ վրա. Ալեն Սիմոնյանը՝ հայտնի լուսանկարի մասին

13:05 | 22.05.2020 | Հասարակություն

Հասկանալի է զայրույթը, մի ջղայնացեք մեզ վրա. Ալեն Սիմոնյանը՝ հայտնի լուսանկարի մասին

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է երեկվանից համացանցում պտտվող լուսանկարին, որտեղ Արցախի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բաց տարածքում սեղանի շուրջ շնորհավորում են Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Նշենք, որ լուսանկարում երեւում է, որ մարդիկ իրար շատ մոտ են կանգնած, եւ առանց դիմակների են:

Այս առնչությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց հետեւյալը. «Շատ է քննարկվում սոցիալական հեռավորության, դիմակների բացակայության հարցը, այն կոչերի ֆոնին, որ մենք անում ենք: Մարդիկ ասում են՝ մենք կոչերով ենք հանդես գալիս եւ ինքներս դրան չենք հետեւում:

Կարող եմ ասել, որ լուսանկարն արվել է Արցախում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ: Պարետի  որոշումները, ինչպես նաեւ վարկվածների թվերը Հայաստանում եւ Արցախումբավականին տարբեր են: Կարող եմ ասել, որ այն միջոցառումը, որից լուսանկարը շրջանառվում է, արված է բաց տարածքում, արված է Արցախում գործող կանոնների, կարգի, օրենքի համապատասխան: Այսինքն նման խիստ սահմանափակումներ, որ գործում են Հայաստանում, Արցախում, բարեբախտաբար, չկան: Այդուհանդերձ, հասկանալի է այն զայրույթը, այն հարցերը, որ առաջանում են: Պետք է իհարկե, հաշվի առնել, որ այս իրավիճակում, երբ ամեն մի բառ, ամեն մի լուսանկար, ամեն մի արտահայտություն շահարկումների առիթ է հանդիսանում: Նույնիսկ բաց տարածքումշնորհավորելիս պետք էր դա հաշվի առնել, բայց կարծում եմ՝ այս պարզաբանումը տեղին է:

Հիմա շատ են ասում՝ պարետի որոշումը պարտադիր չէր, կրկնում եմ, խոսքը Արցախի մասին է: Միժամանակ, կարծում եմ՝ բոլորս պետք է շարունակենք ուշադիր լինել,  պահպանենք կանոնները եւ օրինակ ծառայենք բոլորի համար:

Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է հետեւություններ անենք ամեն ինչից, մեր սխալների, բացթողումների վրա սովորենք: Կրեք դիմակներ, դա պարտադիր է: Լավ եղեք, մի ջղայնացեք մեզ վրա, կհանդիպենք: Շուտով մեր պատվիրակությունը կվերադառնա Հայաստան»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси