Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություն են անցկացրել

ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություն են անցկացրել

12:21 | 22.05.2020 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություն են անցկացրել
 
 

Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման եւ արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси