Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփը սահմանափակումներ չի մտցնի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում

Թրամփը սահմանափակումներ չի մտցնի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում

11:10 | 22.05.2020 | Քաղաքականություն

Թրամփը սահմանափակումներ չի մտցնի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում
 

ԱՄՆ իշխանությունները խիստ սահմանափակումներ չեն մտցնի այն դեպքում, եթե աշնանը տեղի ունենա նոր կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք: Երկրի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Միչիգան նահանգում Ford ընկերության ավտոմեքենաշինական գործարանում լրագրողների հարցերին պատասխանելիս, հայտնում է The Hill-ը:

«Ասում են՝ այն [հիվանդության երկրորդ ալիքը] կարող է տեղի ունենալ շատ մեծ հավանականությամբ: Սա ստանդարտ է: Եվ մենք պատրաստվում ենք մարել կրակը»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով հիվանդության երկրորդ ալիքի պատճառով մտահոգությանն առնչվող հարցին:

Նա վստահ է ինֆեկցիայի ապագա բռնկումները զսպելու երկրի ունակությանը: «Լինեն դրանք մարմանդ այրվող ածուխներ թե բոց, մենք այն կմարենք, բայց մեր երկիրը չենք փակի»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Այս շաբաթ բոլոր 50 նահանգները հայտարարել են սահմանափակող միջոցառումների մեղմացման պատրաստակամության մասին: Որոշ ձեռնարկությունների թույլ են տվել գործունեությունը վերսկսել այն նպատակով, որ մարդիկ կարողանան աշխատանքի վերադառնալ: Որոշումն ընդունված է, չնայած Արիզոնայում, Հյուսիսային Կարոլինայում, Տեխասում հիվանդությունների թվի աճին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси