Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աշոտ Ղուլյանը Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին է հանձնել խորհրդարանի ղեկավարումը

Աշոտ Ղուլյանը Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին է հանձնել խորհրդարանի ղեկավարումը

16:28 | 21.05.2020 | Քաղաքականություն

Աշոտ Ղուլյանը Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին է հանձնել խորհրդարանի ղեկավարումը
 

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին և նրան հանձնել խորհրդարանի ղեկավարումը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ աշխատակազմը։

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ: Այնուհետև  6-րդ գումարման ԱԺ նախագահը նորընտիր խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Ազգային ժողովի ղեկավարման գործառույթները:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա. Ղուլյանին վերջին 15 տարում խորհրդարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու, արտաքին կապերում գրանցած ձեռքբերումների համար և վստահություն հայտնել, որ նրանց համագործակցությունը դեռ շարունակվելու է ի շահ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси