Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են

Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են

16:19 | 21.05.2020 | Հասարակություն

Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են
 

Երեւանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Այս մասին  հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Երեք՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին՝ մեկը կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է  45-ի, որոնցից  28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող  տարեցները:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси