Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ես չէի ուզենա, որ գնանք երկրի տոտալ փակման՝ ավելի խիստ ռեժիմով․ կոչ եմ անում՝ ազգովի նման սցենար թույլ չտանք․ Արսեն Թորոսյան

Ես չէի ուզենա, որ գնանք երկրի տոտալ փակման՝ ավելի խիստ ռեժիմով․ կոչ եմ անում՝ ազգովի նման սցենար թույլ չտանք․ Արսեն Թորոսյան

15:50 | 21.05.2020 | Հասարակություն

Ես չէի ուզենա, որ գնանք երկրի տոտալ փակման՝ ավելի խիստ ռեժիմով․ կոչ եմ անում՝ ազգովի նման սցենար թույլ չտանք․ Արսեն Թորոսյան

«Մենք այս պահին ունենք 15 օրը մեկ կրկնության տեմպ։ Եվ, եթե այսօր ունենք 5600 դեպք, ապա տեմպի պահպանման դեպքում 15 օրից կունենանք 11.200 դեպք։ Եվ մեր խնդիրն այդ թափը կոտրելն է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ՀՀ բոլոր քաղաքացիները չեն թեստավորվելու, դրա իմաստը չկա։ Թեստավորվում են ցուցումների համաձայն։

Հարցին՝ մոտենո՞ւմ ենք կես միլիոն վարակվածների ու հազարավոր մահերի սցենարին՝ նախարարը պատասխանեց, որ ամեն ինչ պետք է անենք ունեցած թվերը ճնշելու և հազարավոր մահերից խուսափելու համար։

«Ես չէի ուզենա, որ գնանք երկրի տոտալ փակման՝ ավելի խիստ ռեժիմով․ զինված ուժերի ներգրավմամբ, փողոցներ փակելով, տներից դուրս գալու արգելքով։ Հետևաբար՝ կոչ եմ անում ազգովի նման սցենար թույլ չտանք»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ այն ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ կա, որոնցից 131-ն այս պահին զբաղված է, ինչը նշանակում է, որ ռեզերվներն այնքնա էլ մեծ չեն։ Քաղաքացիները միջինը 20 օրից ավելի են մնում այնտեղ։

«Ռեզերվներն այնքան էլ մեծ չեն՝ հաշվի առնելով, որ ռեանիմացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում։ Հնարավոր է՝ գա մի օր, որ այնտեղ տեղ չլինի, և մենք ստիպված լինենք ամբողջ համակարգը դարձնել կորոնավիրուսային վարակի տարածման համար»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ տեղորոշման համակարգը մինչ օրս գործում է, և նրա արդիականությունն ավելի է մեծանում, քանի որ այլևս կարանտինային վայրերում մեկուսացում չեն իրականացնում, այլ իրականացվում է ինքնամեկուսացում, ինչը նշանակում է, որ տնային վերահսկողությունն այժմ ավելի կարևոր է, քան նախկինում։

Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա ծառայությունների դիմաց գումարներ տրվելու են։

ՀՀ-ում ռուսական արտադրության թոքերի օդափոխության սարքեր չեն օգտագործվում, բոլոր սարքերը գերմանական, ամերիկյան, չինական են։

Խոսելով դիահերձման մասին՝ նախարարն ասաց, որ Հայաստանում այն 27 քաղաքացուն, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, չեն դիահերձել։

Հարցին՝ նախարարությունը գնացե՞լ է այն լուրերի հետքերով, թե մարդկանց փող են տալիս, որ դառնան կորոնավիրուսով վարակված պացիենտ, Արսեն Թորոսյանն ասաց, որ գնացել են այդ լուրերի հետևից ու հանդիպել են պատերի, քանի որ նման բան չկա։

«Աբսուրդի թատրոնից և ժանրից է դա»,- նկատեց նախարարը։

Անդրադառնալով միջազգային կառույցների կողմից ցուցաբերված օգնություններին՝ Արսեն Թորոսյանն ասաց․ «Միանգամից ասեմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից մենք դրամական որևէ օգնություն չենք ստացել։ Ստացել ենք 2000 ՊՇՌ թեստ։ Ֆինանսական օգնություն ստացել ենք Չինաստանից՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, որի համար շնորհակալ ենք, Շվեյցարիայից՝ 40.000 շվեյցարական ֆրանկի չափով, Նիդեռլանդներից՝ թեստերի ձևով, Ճապոնիայից հավանաբար կստանանք՝ սարքերի ձևով, ՌԴ-ից՝ 20.000 ՊՇՌ թեստ, 33.500 ռեագենտներ ենք ստացել, ջերմաչափեր, հնարավոր է՝ օգնություն ստանանք Կանադայից, Հնդկաստանից՝ դեղորայքի ձևով։ ԱՄԷ-ից՝ դիմակներ, ախտահանիչ նյութեր, ԵՄ-ից՝ 2,7 միլիոն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից՝ դրամաշնորհի տեսքով,  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից,ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից և մանկական հիմնադրամից, Կարմիր խաչից։ Հիմա աշխարհում բոլորն իրար օգնում են, այդ թվում և՝ մենք ենք օգնում մեր գործընկերներին՝ ինչով կարողանում ենք»։

Նախարարը խոսեց նա անհեթեթ լուրերից մեկի՝ չիպավորման մասին՝ նկատելով․«Հա, օրինակ, 5G կայաններ ենք տեղադրում Երևանում, որ մարդկանց չիպավորենք՝ չգիտեմ ոնց։ Նման լուրերին տուրք տալը վնասում է մեր ընդհանուր քաղաքականությանը, ուստի առաջարկում եմ նման լուրերը դնել Mute ռեժիմի վրա։ ԱԱԾ-ն իր գործառույթների շրջանակներում զբաղվում է նման լուրեր տարածողների մոտիվները պարզելու, հանցակազմի դեպքում իրավական գնահատական տալու համար»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси