Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռեստորանային սպորտի ֆեդերացիան միանում է ակցիայի պահանջներին

Ռեստորանային սպորտի ֆեդերացիան միանում է ակցիայի պահանջներին

17:35 | 20.05.2020 | Պատահարներ

iravunk.com-ը գրում է

Այսօր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ ռեստորանային  ոլորտի աշխատակիցների  ցույց,  որից հետո ակցիայի մի շարք մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանները, այդ կապակցությամբ <Իրավունքը> դիմեց Ռեստորանայաին սպորտի հայկական ֆեդերացիայի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանայնին, ով նշեց․ <Ռեստորանային սպորտի ֆեդերացիան պահանջում է իշխանություններից անմիջապես  ազատ արձակել բողոքի ակցիայի  բոլոր մասնակիցներին։ Մենք  գտնում ենք, որ ակցիայի պահանջները օրինական են եւ արդարացի։ Անկանոն եւ անտրամաբանական կարանտինի ու ապօրինի արտակարգ դրության հետեւանքով Հայաատանի ռեստորանային ոլորտը  կրել է ծանր հարված, որի վերականգնման համար կպահանջվեն տարիներ։ Այս ոլորտը տնտեսության  ամենատուժած հատվածներից է եւ պահանջում է իշխանությունների կողմից հատուկ աջակցություն եւ ուշադրություն։ Սակայն իրականում տեսնում ենք հակառակը․ իշխանությունները շարունակում են խոչընդոտել ոլորտի աշխատանքների կարգավորմանը։ Հայաստանի ռեստորապանային սպորտի ֆեդերացիան միանում է ակցիայի պահանջներին։

Ստեղծված իրավիճակի մասին մենք քննարկում ենք ունեցել նաեւ միջազգային ֆեդերացիայի մեր գործընկերների հետ, որտեղից նույնպես անհանգստություն է հայտնվել Հայաստանում ռեստորանային ոլորտի վիճակի առնչությամբ։ Սեպտեմբերին սպասվում է ռեստորանային սպորտի աշխարհի առաջնություն  որտեղ Հայաստանը պետք է ներկայացնի երկու հավաքական, սակայն, եթե իշխանությունները շարունակեն իրենց քայքայիչ քաղաքականութնունը ոլորտի նկատմամբ, ապա լուրջ կասկածի տակ կլինի նաեւ Հայաստանի մասնակցությունը աշխարհի առաջնությանը>։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси