Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արդյո՞ք Արթուր Վանեցյանը ձեռք է բերում Կամո Ավակումովի՝ MBG hospitality ռեստորանների խմբի մասնաբաժինը

Արդյո՞ք Արթուր Վանեցյանը ձեռք է բերում Կամո Ավակումովի՝ MBG hospitality ռեստորանների խմբի մասնաբաժինը

17:07 | 20.05.2020 | Պատահարներ

Shabat.am-ի աղբյուրները հայտնում են, որ խոշոր գործարար Կամո Ավակումովը ցանկանում է վաճառել MBG hospitality ռեստորանների խմբում («Ծիրանի», «Louis Charden», «Hans & Franz», «Չինար», «Ոստան») իր մասնաբաժինը, և այն մտադիր է գնել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» հիմնադրամի նախագահ Արթուր Վանեցյանը՝ իր, ընտանիքի անդամներից կամ բարեկամներից որևէ մեկի անունով:  Նշենք, որ քաղաքական պաշտոններից հեռանալուց հետո ցանցային բիզնեսներում մասնաբաժիններ ձեռք բերելը հայտնի պրակտիկա է, քանի որ այդպես հնարավորություն է ստեղծվում միաժամանակ ձեռք բերել նաև հարյուրավոր ընտրողներ և աջակիցներ:

Նշենք, որ վերոնշյալ ռեստորանների ցանցում առնվազն 600-700 աշխատակից կա: Տեղեկություններ կան, որ նրանց արդեն ասել են գնալ և անդամագրվել Վանեցյանի հիմնած «Հայրենիք» հիմնադրամին, որը ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կվերածվի կուսակցության:  Բացի այդ, նման կայացած մեծ ցանցերում մասնաբաժին գնելը գործարար շրջանակներում ընդունված պրակտիկա է, քանի որ հնարավորություն է ստեղծում «սև փողը» շատ հեշտությամբ՝ 6-ից 8 տոկոս հարկ վճարելով օրինականացնել: Կապ հաստատեցինք Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանի հետ, ով հերքեց այս տեղեկությունները՝ նշելով.  «Արթուր Վանեցյանը չի՛ հանդիսանում Ձեր նշած ընկերությունների սեփականատեր, հետևաբար, ինչպես Դուք եք նշել՝ «շրջանառվող» լուրերը իրականությանը չեն համապատասխանում»: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси