Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռեստորանների աշխատակիցները, հանդիսավարները ուզում են իրենց թույլ տան աշխատել. Ակցիա կառավարության դիմաց

Ռեստորանների աշխատակիցները, հանդիսավարները ուզում են իրենց թույլ տան աշխատել. Ակցիա կառավարության դիմաց

13:35 | 20.05.2020 | Քաղաքականություն

Ռեստորանների աշխատակիցները, հանդիսավարները ուզում են իրենց թույլ տան աշխատել. Ակցիա կառավարության դիմաց 

Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանք խնդրանքով դիմում են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Ակցիայի մասնակիցներից մեկը, ով ասաց, որ հանդիսավար է, նշեց, որ չի կարելի Հայաստանը համեմատել այլ երկրների հետ, որտեղ նույնպես այդ ոլորտները չեն աշխաում, որովհետեւ «Ոչ մի ուրիշ երկրում 200 հոգով հարսանիք չեն անում, դհոլ-զուռնայով զինվոր չեն ճանապարհում»:

Նա ընդգծեց, որ սա հավաք չի, ուղղակի եկել են խնդրեն կառավարությանը լսել իրենց ձայնը. «Մեզ հետաքրքիր է, թե երբ են բացվելու ռեստորանները, երբ ենք սկսելու աշխատել: 20 հոգանոց միջոցառումներով ռեստորանը նույնիսկ իր օդափոխության ծախսերը չի կարող փակել: Ավելի լավ է փակ մնա, քան փակվի:

Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին 5 րոպե ժամանակ տվեցին, որ հավաքը դադարեցնեն, որից հետո հնարավոր է մարդկանց բերման ենթարկեն ոստիկանություն: Վերջապես որոշվեց, որ մնում են երեք հոգով խնդիրը կներկայացնեն, մյուսները հեռացան տարածքից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси