Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր ու ողբերգական հրդեհ Լուսաղբյուր գյուղում. տունը լրիվ այրվել է. ներսում գտել են տանտերերի դիերը

Խոշոր ու ողբերգական հրդեհ Լուսաղբյուր գյուղում. տունը լրիվ այրվել է. ներսում գտել են տանտերերի դիերը

09:49 | 19.05.2020 | Պատահարներ

Խոշոր ու ողբերգական հրդեհ Լուսաղբյուր գյուղում. տունը լրիվ այրվել է. ներսում գտել են տանտերերի դիերը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 00։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան։

Փրկարարները տանը հայտնաբերել են Մեդա Մ․-ի (ծնված 1928 թ․) և Քնարիկ Մ․-ի (ծնված 1963 թ.) դիերը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси