Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեւանի հասարակական տրանսպորտը սկսեց աշխատանքը հատուկ ռեժիմով (վիդեո)

Երեւանի հասարակական տրանսպորտը սկսեց աշխատանքը հատուկ ռեժիմով (վիդեո)

21:00 | 18.05.2020 | Քաղաքականություն

Երեւանի հասարակական տրանսպորտը սկսեց աշխատանքը հատուկ ռեժիմով (վիդեո)

Մայիսի 18-ից Երեւանի հանրային տրանսպորտը վերսկսեց աշխատանքը, սակայն հատուկ ռեժիմով: Պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար այսօրվանից գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազեցնել վարակի ռիսկը:

Սահմանված կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղեւորներին եւ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը եւ /կամ ուղեւորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետեւող ուղեւորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչեւ խախտման վերացումը:

Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտական կառույցը:

Երեւանի մետրոպոլիտենը եւս իր աշխատանքները սկսել է սահմանված գրաֆիկի համաձայն:

Երեւանցիներին ուղերձ է հղել նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանը. կարեւոր է այս ժամանակահատվածում դրսեւորել սոցիալական բարձր պատասխանատվություն, խստորեն հետեւել սահմանված կանոններին՝ քաղաքային երթեւեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար: Միջոցառումների նպատակը հանրային առողջության ու անվտանգության պահպանումն է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси