Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բաց նամակ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներից

Բաց նամակ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներից

21:39 | 15.05.2020 | Հասարակություն

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՊԱՐԵՏ ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ

 

Շատերի համար կարող է զարմանալի թվալ, բայց մենք երկու ամսվա լռությունից հետո նոր որոշեցինք բարձրացնել մեր ձայնը՝ որպես ռեստորանային և հյուրանոցային բիզնեսների զոհ: Այսպիսով, հանրապետությունում մեղմացվեցին համարյա բոլոր բնագավառներում կիրառված սահմանափակումները` բացի մեզանից:

ԱԺ ամբիոնից հստակ հնչեց ընտանեկան և հասարակական միջոցառումներ անելու արգելք, ու սկսվեց խուճապը։ Ասացեք ինձ, ո՞րն է ավելի վտանգավոր վարակի տարածման համար`գործարանների՞, թե՞ ռեստորանների աշխատանքը: Ավելի պարզ բացատրեմ. մարդիկ, իրենց օրվա հացը վաստակելու համար, հիվանդ կամ վատառողջ կգնան աշխատանքի, բայց երբեք ծնունդի կամ հարսանիքի չեն մասնակցի:

Ի սեր Աստծո, մենք դեմ չենք, թող բոլորն էլ աշխատեն: Մեր բնագավառն անմիջապես կապված է գյուղատնտեսության, ջերմոցային տնտեսությունների, հարսանյաց և գեղեցկության սրահների, ներմուծողների և մի շարք բնագավառների հետ: Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ չեն աշխատում։ Մենք չենք կարող նստել տանը և նայել, թե ինչպես են բոլորն աշխատում, իսկ մենք անհասկանալի պատճառով`ոչ:

Թույլ տվեք մեզ աշխատելու, թեկուզ՝ նախապայմաններով, պատրաստ կատարելու անվտանգության բոլոր հրահանգները: Շուրջ երկու ամիս է մենք փաստի առաջ ենք կանգնել, քանի որ փակ են սահմանները, իսկ ամռան ամիսների հաճախորդների հիմնական մասը արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն են:

Մեր բնագավառի հետ ուղղակիորեն կապված են հազարավոր դերասան-հանդիսավարներ, նկարահանող խմբեր, երգիչ-երաժիշտներ, հրուշակագործներ, գեղեցկության սրահներ, ավտո վարձույթով զբաղվողներ, դիզայներներ, շոումեններ, մատուցողներ, խոհարարներ և վերջապես առաքիչներ ու տաքսու վարորդներ: Բացի վերոնշյալ շահառուներից, էլ ավելի մեծ փաստի առաջ են կանգնել սեփականատերերը` կատարելով շատ մեծ ներդրումներ:

Ռեստորանները և նմանատիպ ժամանցի փակ վայրերը գործարան, մոլ կամ սուպերմարկետ չեն, որ մարդիկ րոպե հետո օգտվեն կամ գնան աշխատանքի. հաճախորդները պիտի պատրաստվեն իրենց տարիներով սպասված միջոցառմանը` երեխայի հարսանիքին, նշանադրությանը, տարեդարձին, մկրտությանը...

ՀՀ Պարետի որոշմամբ փակ տարածքներում 5 հոգուց ավել արգելքի սահմանափակումը ոչ մի կերպ կապ չունի մեր գործունեության հետ, այն ավելի շատ փաբերին ու ակումբներին է վերաբերվում։ Ելնելով վերոգրյալից, տասնյակ հազարարավոր մարդիկ մատնվել են անգործության և անուշադրության։ Կամ լրիվ փակեք, բոլորս նստենք տանն ու ամբողջական վիրուսը վերանա, կամ էլ տարբերակ մտածեք վիրուսի հետ մենք էլ աշխատենք ու ապրենք:

Օրական ստանում ենք հազարավոր զանգեր: Մարդիկ ցանկանում են իմանալ, թե երբվանից ենք աշխատելու, քանի որ մեկ ամսից լինելու է իրենց միջոցառումը, որը գրանցվել է 5-6 ամիս առաջ ու տրվել է կանխավճար, իսկ մենք, լինելով գործատուի կարգավիճակում, չենք կարողանում մեր հաճախորդներին տալ հստակ պատասխան, ինչպես նաև վերադարձնել կանխավճարները: Ուստի, խնդրում ենք մեզ հուզող հարցերին տալ հստակ և սպառիչ պատասխաններ:

Կանխավ շնորհակալություն։ 

Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси