Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր Զելանդիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել արտակարգ դրությունը

Նոր Զելանդիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել արտակարգ դրությունը

18:26 | 13.05.2020 | Քաղաքականություն

Նոր Զելանդիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել արտակարգ դրությունը
 

Նոր Զելանդիայի կառավարությունը դադարեցրել է կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 25-ին հայտարարված արտակարգ դրությունը եւ հայտարարել է համազգային անցումային շրջանի մեկնարկի մասին: Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության նախարար Պեենի Հենարեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արտակարգ դրությունը Նոր Զելանդիայի ամբողջ տարածքում չեղարկվել է, եւ հայտարարվել է համազգային անցումային շրջանի մասին, քանի որ երկիրը պատրաստվում է անցնել COVID-19-ի հետ կապված անվտանգության սպառնալիքի [եւ ազգի առողջության] երկրորդ մակարդակի»,- ասել է գործակալության ղեկավարը երկրի կառավարության կայքում: 

Անցումային շրջանն ուժի մեջ է մտել չորեքշաբթի` մայիսի 13-ին եւ կգործի ամբողջ երկրում առաջիկա 90 օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, եթե կդադարեցվի ավելի վաղ կամ կերկարաձգվի ավելի երկար ժամանակահատվածով:

Համազգային անցումային շրջանում Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Սառա Ստյուարտ-Բլեքը կպահպանի ընդլայնված լիազորությունները` կորոնավիրուսի տարածման դեմ կիրառված սահմանափակումների վերացումից հետո երկրի ենթակառուցվածքի ու տնտեսության հնարավորինս արագ  վերականգնման համար:

Ներկայումս Նոր Զելանդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1.497 դեպք: Երկրի հիվանդանոցներում վիրուսի հետեւանքով առաջացած հիվանդությամբ 2 մարդ է գտնվում, եւս 72 հիվանդ բուժում է անցնում ամբուլատոր կերպով: Առողջացել է ընդհանուր 1.402 մարդ, կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: Անցած 48 ժամվա ընթացքում երկրում վարակման ոչ մի նոր դեմք չի գրանցվել:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси