Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նա ճանաչում էր Աստծուն, բայց չէր ճանաչում իրեն ու իր խնդիրը։

Նա ճանաչում էր Աստծուն, բայց չէր ճանաչում իրեն ու իր խնդիրը։

16:57 | 09.05.2020 | Քաղաքականություն

Նա ճանաչում էր Աստծուն, բայց չէր ճանաչում իրեն ու իր խնդիրը։

Արդեն օրեր է համացանցում ակտիվորեն քննարկվում է տեղի ունեցած ողբերգությունը։

Մանկասպան, վատ ամուսին, էգոիստ, շիզոֆրենիկ․․․ սրանք բնորոշում էին, որի կողքին չհնչեցին որդի, եղբայր, ինչ որ մի օր սիրելի ամուսին և հայր․․․ առանց մանկասպան նախդիրի։

Բայց միթե՞ մարդը մեկ օրում դառնում է սեփական երեխաներին պատուհանից նետող և հետո էլ ինքնասպան եղող կենդանի, միթե՞ մարդ մեկ օրում է  դառնում հնչած բոլոր հիվանդությունների կրողը․․․իհարկե՝ ոչ ։

Նա եղել է դպրոցական, ուսանող, այնուհետև սպա։ Այո՛, ագրեսիվ, այո՛, սեփական ուժերը գերագնահատող, և այո՛ դրանք ոչ ոք չի ցանակացել նկատել և ուղղել, կամ փորձել են և չի ստացվել․․․որովհետև միայն փորձել են։ Իսկ որևէ մեկը կմտածե՞ր․․․կմտածե՞ր, որ հաղթանդամ ու գեղեցկադեմ երիտասարդը, ով առաջին հայացքից չուներ ոչ մի բանի կարիք, կարող էր սեփական երեխաներին պատուհանից ցած նետել՝ ինչպես նշվում է կնոջից վրեժխնդիր լինելու համար։

Այստեղ խնդիրը ոչ կինն էր, ոչ էլ երեխաները, այստեղ խնդիրը միայն իր անձն էր, այն անձը, ով, մինչ ամուսնանալը, ինչ- ինչ պատճառներով չէր համակերպվում անգամ սեփական ընտանիքի հետ։ Հաճախ գնում առանձին վարձով էր ապրում, երբեմն թուլանում էր ու նորից անառակ որդու պես վերադառնում մոր և եղբոր հետ ապրելու։

Եվ բոլորը, բոլորն անխտիր նրան մեղադրեցին, մինչև վերջ մեղադրեցին, վերջից հետո էլ են մեղադրում, նա վատն էր․․․

Այո՛, վատն էր, քանի որ չգիտեր՝ ինչպե՞ս լինել լավը, ինչպե՞ս հաղթահարել իր ներսում այդ վատ մարդուն, ինչպե՞ս ասեր, գոռար, որ խնդիր ունի․․․իր համար իր խնդիրն անբացահայտ էր, գոյություն չուներ, ինքն իր խնդիրը չէր ճանաչում․․․անճանաչ էր․․․

Ուսուցիչ չեղանք․․․

Նա Պահքի օրերին  Տաթևի վանքում էր, երկար տարիներ եկեղեցու երիտասարդական միության անդամ էր, մասնակացում էր տարբեր միջոցառումների, ակտիվ էր, աչքի ընկնող, նախաձեռնող․․․հոգեբանների կարծիքը, թե գուցե աղանադավոր էր, հիմնավորված չէ․․․

Նա ճանաչում էր Աստծուն, բայց չէր ճանաչում իրեն ու իր խնդիրը։

Քահանայի մեղադրական գրառումը, որի մեջ նշված էր, որ  նորմալ մարդու տպավորություն է թողել, հարևանների խոսքերը, որ խելացի ու կիրթ էր, միթե՞ չի ստիպում մեզ մի պահ մտածել, որ նա հմտորեն թաքցնում էր այն մեծ տառապանքը, որը ստպեց նրան դառնալ սեփական երեխաներին սպանած դաժան կենդանի։

Եվ, քավ լիցի, եթե ես պաշտպանում եմ այդ «կենդանուն»՝ իր բոլոր լավ կամ վատ դրսևորումներով, բայց նա ինչ որ մի օր եղե՞լ է լավ որդի, լավ եղբայր, լավ ընկեր, լավ ամուսին ու հայր․․․եղել է հաստատ։

Իսկ մենք՝ հասարակությունս, անգամ մահից հետո, չհասկացանք նրան ու «չհուղարկավորեցինք»․․․ոչ խոսքերում մեր ոչ էլ այդքան հայտնի սոցկայքերում։

xnwes-ին ուղարկված նամակ

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси