Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար…». Գագիկ Ծառուկյան

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար…». Գագիկ Ծառուկյան

16:33 | 09.05.2020 | Քաղաքականություն

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար…». Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛   հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում  եմ մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այս տարի ամբողջ խաղաղասեր մարդկությունը տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակը, որը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ  հայ ժողովրդի համար:

Առաջին հերթին շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, որոնց թիվը, ցավոք սրտի,  տարեցտարի քչանում է: Հենց նրանց հերոսական պայքարի, կամքի ու մաքառման գնով հնարավոր եղավ ապահովել մեր հայրենիքի խաղաղ ու անվտանգ գոյությունը: Ֆաշիզմի դեմ տարած հերոսական հաղթանակը սերունդների համար դարձավ ոգեշնչման ու ընդօրինակման անսպառ աղբյուր:

 

Արդեն 1992 թ.-ին Հայրենական մեծ պատերազմի հերոսների սխրանքը կրկնեցին Արցախյան ազատամարտի մերօրյա հերոսները՝ ազատագրելով հայոց հնագույն բերդաքաղաք Շուշին: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար և պարտավոր ենք սրբությամբ պահպանել իրենց կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրաբերած հերոսների անմար հիշատակը: Թո՛ղ մայիսյան նվիրական հաղթանակները մշտապես լուսավոր ուղենիշ լինեն մեր ժողովրդի համար, տանեն դեպի նոր նվաճումներ ու ձեռքբերումներ։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներին այս փառապանծ օրվա առթիվ՝ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի մասնակիցներին մաղթում եմ հարատև առողջություն, հայկական երկու հանրապետությունների ժողովուրդներին՝ խաղաղություն և բարօրություն: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…

Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси