Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

16:10 | 09.05.2020 | Քաղաքականություն

Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու Արցախի «Արդարություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ խոնարհեցին Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Այնուհետև ծաղիկներ դրեցին նաև Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի(Բեկորի) հուշաքարի պատվանդանին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси