Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Քոչարյանի դատավարությունն ընթանում է՝ ըստ սահմանված գրաֆիկի, և որևէ ենթատեքստ այդտեղ փնտրել հնարավոր չէ և պետք չէ». Տաթևիկ Հայրապետյան

«Քոչարյանի դատավարությունն ընթանում է՝ ըստ սահմանված գրաֆիկի, և որևէ ենթատեքստ այդտեղ փնտրել հնարավոր չէ և պետք չէ». Տաթևիկ Հայրապետյան

15:58 | 09.05.2020 | Քաղաքականություն

«Քոչարյանի դատավարությունն ընթանում է՝ ըստ սահմանված գրաֆիկի, և որևէ ենթատեքստ այդտեղ փնտրել հնարավոր չէ և պետք չէ». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ՀՀ երկրորդ նախագահի դատավարության օրը երկար ձգձումներից հետո մայիսի 8-ին նշանակելու հարցում որևէ ենթատեքստ չի տեսնում և նման քննարկումները համարում է զավեշտի ժանրից:

«Նույն ձևով, ցավոք սրտի, շատ տհաճ միջադեպ տեղի ունեցավ Ազգային Ժողովում, եթե այդ տեսանկյունից նայենք, այդտեղ ինչ-որ ենթատեքստեր փնտրելն անհեթեթ եմ համարում: Ինչ վերաբերում է Քոչարյանի դատավարությանը, ապա դա ընթանում է՝ ըստ սահմանված գրաֆիկի, և որևէ ենթատեքստ այդտեղ փնտրել հնարավոր չէ և պետք չէ»,- ասաց Տ. Հայրապետյանը «1992. Շուշիի ազատագրում: 2020. Արցախյան խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ» թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչքանով է կարևորում ներքաղաքական համերաշխությունը բանակցային գործընթացում՝ նկատի ունենալով նաև նախկին իշխանությունների արձագանքը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հենց մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը նշանակելը որոշակի ուղերձ էր նաև միջազգային հանրությանը:

«Ներքաղաքական համերաշխությունը որքանո՞վ կարող է գործոն լինել բանակցային գործընթացում»՝ հարցին էլ նա այսպես արձագանքեց.

«Հենց կառավարության կատարողականը ներկայացնելիս՝ քննարկում ծավալվեց ԱԺ-ում, երբ Փաշինյանն ասաց, որ, եթե գտնվի այնպիսի լուծում, որ մենք կհամարենք ճիշտ, նախ կքննարկենք քաղաքական ուժերի հանրության լայն շերտերի հետ, հետո կներկայացնենք ժողովրդին, այսինքն՝ այնտեղ ինչ-որ փակ, թաքուն բաներ որոշելն ուղղակի անհեթեթ է դառնում, որովհետև այդ լուծումը քաղաքական ղեկավարի համար չէ, այդ լուծումը ժողովուրդների համար է: Ժողովուրդն է կրելու այդ լուծման պատասխանատվությունը նաև, և չի կարող լինել որևէ լուծում, որն անհնարին կամ անընդունելի լինի ժողովրդի համար, Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցների համար»:

Ներքաղաքական համերաշխության մասին խոսելից նա մի քանի դրվագ  հիշեց նաև 90-ականների զարգացումներից.

«Ես փոքր-ինչ համեմատել եմ 90-ականների զարգացումները Հայաստանում և Ադրբեջանում և տեսել եմ, որ երկու տեղում էլ քննարկումներ ծավալվում էին, բայց Արցախի դերն ինքնության տեսանկյունից այնքան մեծ է, որ այդ բոլոր խնդիրները դարձան երկրորդական՝ իրական ռազմական սպառնալիքի պարագայում, ինչը տեղի չունեցավ, իհարկե, Ադրբեջանում»:

Տ. Հայրապետյանը համոզված է՝ Արցախը մեզ համար կապող և համախմբող կամուրջ է, և հույս ունի, որ անկախ հնչող տարբեր հայտարարություններից, մեկնաբանություններից, երբ խնդիրը դառնա իրական, այդ ամենը մի կողմ կդրվի:

«Առնվազն խորհրդարանական քաղաքական ուժերի տեսանկյունից՝ հստակ տեսնում եմ այդ գիծը»,- եզրափակեց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси