Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան

Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան

10:20 | 05.05.2020 | Պատահարներ

Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան

Նոր մանրամասներ են հայտնի այսօր՝ մայիսի 5-ի առավոտյան Երեւանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, եւ մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել: Շոկի մեջ ենք»:  Հարեւանները նշում էին նաեւ, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, եւ որ նա ամուսնալուծված էր:

Սարսափելի դեպք՝ Երևանում. Քիչ առաջ բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, ապա ցած նետվել մյուս երեխայի հետ

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси