Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ. Արթուր Վանեցյան

Համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ. Արթուր Վանեցյան

17:27 | 03.05.2020 | Քաղաքականություն

Համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ. Արթուր Վանեցյան
 

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ

Օրվա խորհրդին հետևելով՝ շնորհավորում եմ բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք իրենց սկզբունքային և հետևողական աշխատանքով ամենօրյա լրատվություն են տրամադրում հանրությանը։

Հայտնի ճշմարտություն է, որ ազատ խոսքն ու անկախ մամուլը մարդկության պատմության խոշորագույն նվաճումներից է, արժեքային այն հիմնասյունը, որի վրա խարսխված է ժողովրդավարությունը:

Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական ապագան անկասելի է, իսկ այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ են ազատ ու սկզբունքային լրատվամիջոցներ։

Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստականորեն դժվարությունների առջև ու վճռական կերպով կյանքի են կոչում իրենց առաքելությունը։

Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնում այն մեծ ու անգնահատելի աշխատանքի համար, որը դուք իրականացնում եք ամեն օր։

Մաղթում եմ ստեղծագործական նոր վերելքներ, մեծ տպաքանակներ եւ լայն լսարան: Առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքներին։

Հ.Գ. Հաշվի առնելով վերջին ներքաղաքական զարգացումները, համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ձեր աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու»:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси