Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պատանի հանդիսատեսի թատրոնը հանդիսատեսի հետ շփման նոր ձեւ է գտել

Պատանի հանդիսատեսի թատրոնը հանդիսատեսի հետ շփման նոր ձեւ է գտել

12:09 | 01.05.2020 | Մշակույթ

Պատանի հանդիսատեսի թատրոնը հանդիսատեսի հետ շփման նոր ձեւ է գտել

Երեւանի Պա հանդիսատեսի թատրոնը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Մեկուսացման այս օրերին պատանիների սիրելի թատրոնը շփման նոր ձեւ է գտել իր հանդիսատեսի հետ, որպեսզի դպրոցականները՝ օգտագործելովտանի այս հրաշալի ԴԱՍԱՄԻՋՈՑԸ, տանը նստած էլ ավելի մոտ լինեն թատրոնին:

Երեկ՝ ապրիլի 30-ին, առաջին անգամ հանդիսատեսին հնարավորություն է տրվել տեսազանգի միջոցով շփվել «Վերջին ուսուցիչը» ներկայացման դերասանների՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի եւ Մարիամ Ղազանչյանի հետ, ովքեր էլ սիրով  պատասխանել են Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտներին հետաքրքրող հարցերին:

ՊՀԹ-ի ստեղծագործական թիմը վստահեցնում է՝ այս օրերին եւս թատրոնը շարունակում է ամրապնդել կապն իր սիրելի հանդիսատեսի հետ, ԹԱՏՐՈՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԴԵՌ ԱՅՍՔԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՉԻ ԵՂԵԼ:

Սա հրաշալի առիթ է՝ երեխաներին ծանոթացնելու թատրոնի ներկայացումներին, վաստակաշատ եւ տաղանդավոր դերասանների հետ:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси