Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել. Նրա ընտանիքին մեկուսացրել են

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել. Նրա ընտանիքին մեկուսացրել են

11:54 | 25.04.2020 | Քաղաքականություն

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել. Նրա ընտանիքին մեկուսացրել են

Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից:

«Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար եւս մեկ անգամ խնդրում եւ կոչ ենք անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։

Կեղծ եւ չստուգված լուրերից խուսափելու համար կոչ ենք անում հետեւել պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси