Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արտուշ պապին գիշերը ժամը 2–ին թույլ տվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդ

Արտուշ պապին գիշերը ժամը 2–ին թույլ տվեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդ

08:57 | 25.04.2020 | Քաղաքականություն

Ապրիլի 24–ի լույս 25–ի գիշերը, մոտավորապես ժամը 2։00–ին, 82–ամյա Արտուշ պապը ոստիկանի ուղեկցությամբ բարձրացավ Ծիծեռնակաբերդի բարձունք և վերջապես ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ 82–ամյա պապն այսօր առավոտյան ծաղիկները ձեռքին, անտեղյակ սահմանափակումներին՝ գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի ամեն տարվա նման բարձրանա հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության նահատակների հիշատակին, բայց նրան ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին վերև բարձրանալ։

Արտուշ պապն ասել էր, որ ինչ գնով էլ լինի, պետք է բարձրանա հուշահամալիր ու իր պարտքը կատարի։ Ծաղիկները ձեռքին մոլորված կանգնած պապի լուսանկարը տարածվել էր համացանցում, նա գերել էր օգտատերերի սրտերը, որոնք քննադատում էին ոստիկանությանը՝ նկատելով, որ տարեց քաղաքացու համար կարելի էր բացառություն անել։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси