Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էրդողանը ապրիլի 24–ի կապակցությամբ նամակ է գրել Պոլսո Հայոց պատրիարքին

Էրդողանը ապրիլի 24–ի կապակցությամբ նամակ է գրել Պոլսո Հայոց պատրիարքին

22:42 | 24.04.2020 | Քաղաքականություն

Էրդողանը ապրիլի 24–ի կապակցությամբ նամակ է գրել Պոլսո Հայոց պատրիարքին
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  կրկին նույն տեքստով նամակ է ուղարկել այս անգամ արդեն Պոլսո նորընտիր պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին։

Նամակում Թուրքիայի նախագահը  նշում է, որ հարգում է  Առաջին  Համաշխարհային պատերազմի տարիներին  ծանր պայմաններում մահացած օսմանյան հայերի հիշատակը եւ ցավակցություններ փոխանցում նրանց թոռներին։  Նա միեւնույն ժամանակ շեշտել է, որ  այդ ծանր ժամանակներում մահացած բոլոր օսմանյան քաղաքացիների հոգիներին հանգստություն է ցանկանում։

Նշենք, որ Էրդողանը նմանատիպ տեքստով արդեն մի քանի տարի դիմում է Թուրքիայի հայերին, սակայն մշտապես տեքստում բացակայում է դեպքերի իրական նկարագրությունը, քանի որ նա ցավակցում է « ինչ–որ» հայերի մահերը, բայց ոչ թե պետականորեն պլանավորված եւ իրականացրած ցեղասպանության  հետեւանքով զոհվածներին։ Բացի այդ, Էրդողանը հավասարեցնում է Ցեղասպանության զոհերին եւ նրանց կոտորած թուրքերի մահերը եւ իր տեքստում շեշտում, որ ցավակցում է թե նրանց, թե նրանց։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси