Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վահե Էնֆիաջյանը բռնության կոչը քրեականացնելու օրենքի մասին ելույթ ունեցողներին հիշեցրեց  մեր ազգային երգերն ու բանաստեղծությունները

Վահե Էնֆիաջյանը բռնության կոչը քրեականացնելու օրենքի մասին ելույթ ունեցողներին հիշեցրեց մեր ազգային երգերն ու բանաստեղծությունները

13:18 | 14.04.2020 | Քաղաքականություն

Վահե Էնֆիաջյանը բռնության կոչը քրեականացնելու օրենքի մասին ելույթ ունեցողներին հիշեցրեց  մեր ազգային երգերն ու բանաստեղծությունները

 
 

Մենք դեմ ենք բոլոր տեսակի բռնություններին, մեր ազգը բարձր բարոյական արժեհամակարգով է օժտված եղել, սակայն մենք չենք ցանկանում, որ այս օրենքի նախագիծը երկակի ստանդարտների առիթ դառնա:

Այսօր Ազգային ժողովում  բռնության կոչերը քրեականացնելու նախագծի քննարկման ժամանակ որպես պարզաբանում ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«Մենք ունենք բազմաթիվ ազգի մեծեր, ազգային երգեր, բանաստեղծություններ, որոնցում կանխարգելող, պատմական իրադարձությունների իրավիճակը բնութագրող,  տարածաշրջանի առանձնահատկությունները մեկնաբանող արտահայտություններ կան, իսկ այս օրենքով այդ արտահայտությունները կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ դառնալ»,- ասաց  Վահե Էնֆիաջյանը:

 

Նախագիծն Ազգային ժողովում ներկայացնող Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, որոնք օրենքի այս տեսքով ընդունելուն դեմ էին, խորհուրդ տվեց չառաջնորդվել  խելագարության կանխավարկածով և հիշել, որ իրավապահ մարմինները նման գործերը կքննեն իրավակիրառ պրակտիկային համահունչ՝ առաջնորդվելով նախագծի հիմնավորմամբ։

Հիշեցնենք, որ բռնության կոչերը քրեականացնելու մասին նախագծով  առաջարկվում է քրեական պատասխանատվություն՝ անձի սեռով, ռասայով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, մաշկի գույնով, գենետիկական հատկանիշներով, կրոնով, լեզվով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնության պատկանելությամբ, գույքային վիճակով, տարիքով, ծնունդով, հաշմանդամությամբ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси