Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տուրիստական ոլորտին սպասարկող ՏՏ ընկերությունները լրիվ «սկել» են. Սամվել Մարիրոսյան

Տուրիստական ոլորտին սպասարկող ՏՏ ընկերությունները լրիվ «սկել» են. Սամվել Մարիրոսյան

16:34 | 09.04.2020 | Հասարակություն

Չկա ոլորտ, որը կորոնավիրուսի պատճառով չի տուժել: Բացառություն չէ նաև ՏՏ ոլորտը, որը, վերջիվերջո, ինքնուրույն ապրող ոլորտ չէ, այն սպասարկում է այլ ոլորտների, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Իհարկե, ՏՏ ոլորտում կան պայթյունային դրական աճ ունեցող հավելվածներ՝ ինչպես օրինակ Zoom-ը, որն այս իրավիճակում միլիարդներ է աշխատել: Բայց սա դեռ առաջին փուլն է, երբ մարդկությունը դեռ կուտակած գումարներն է ծախսում, և բացառություններից բացի՝ ՏՏ ոլորտը ևս տուժելու է ստեղծված վիճակից», - ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հավելելով, որ ճկունության հաշվին այս ոլորտը հնարավորինս քիչ վնասներ է կրելու:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ տնտեսական վիճակն անխոս անդրադառնալու է հատկապես տուրիստական ոլորտին սպասարկող ՏՏ ընկերությունների վրա:

«Այս ոլորտը, ինչպես ասում են, լրիվ «սկել» է: Սակայն ՏՏ ոլորտի առավելությունն այն է, որ տուրիստական ընկերությանը սպասարկող ՏՏ կազմակերպությունը կարող է շատ արագ պրոֆիլը փոխել», - ասաց փորձագետը:

Հարցին, թե ո՞րը պետք է լինի պետության գործառույթը՝ աջակցելու ՏՏ ոլորտին, Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, սա այն ոլորտն է, որն ամենաքիչ աջակցությունն է պահանջում:

«Այնպես չէ, որ պետությունն անվերջ գումարներ ունի: Շատ ավելի կարևոր է օգնություն տրամադրել այն ոլորտներին, որոնք ավելի շատ դրա կարիքն ունեն: Կարծում եմ՝ պետությունն ավելի քիչ ուշադրություն կդարձնի ՏՏ ոլորտին, քանի որ այստեղ ավելի վճարունակ խավ է հավաքված, որը կարող է ավելի շատ դիմանա: Ավելի շուտ՝ պետությունը չպետք է խանգարի ոլորտին», - ամփոփեց խոսքը Մարտիրոսյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси