Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին

«Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին

16:18 | 09.04.2020 | Քաղաքականություն

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին՝ գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ սկսելու մասին։

«Դեռ պատասխան չկա։ Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և, կարծում եմ, ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը։

Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: 

Հիշեցնենք՝ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Իսկ ապրիլի 2-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси