Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Սկզբում հնարավոր է թեստերի թիվը 1000-ի չհասնի». Վարչապետը նշեց, թե առաջին հերթին ովքեր պետք է թեստավորվեն

«Սկզբում հնարավոր է թեստերի թիվը 1000-ի չհասնի». Վարչապետը նշեց, թե առաջին հերթին ովքեր պետք է թեստավորվեն

11:52 | 09.04.2020 | Հասարակություն

«Սկզբում հնարավոր է թեստերի թիվը 1000-ի չհասնի». Վարչապետը նշեց, թե առաջին հերթին ովքեր պետք է թեստավորվեն

Մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ, նաեւ մեկուսացումից դուրս եկած քաղաքացիների որոշակի աճ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը պարետատանը կքննարկենք մեր հետագա անելիքները, թե երկուշաբթի օրվանից ինչ կարգավարումներ պիտի գործեն, բայց այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը այն է, որ վաղվանից արդեն պետք է ստեղծենք օրական հազար թեստի հնարավորություն:

Այսօր խորհրդակցություն ենք ունեցել եւ նախարարը պարզաբանել է, որ այս համատեքստում ինչ պետք է անենք: Առաջին փուլում հնարավոր է թեստերի թիվը հազարի չհասնի, որովհետեւ եկանք եզրակացության, որ պետք է ցուցում լինի: Այսինքն մարդկանց առանց որեւէ չափանիշի հրավիրել ու թեստավորել, դա ուղղակի կլինի ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ կորուստ:

Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես, բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդներին, ենթադրում եմ, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք եւ դրա արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք ընթացիկ իրավիճակի մասին: Վերջին օրերի տվյալներով մենք ընդհանուր առմամբ արդեն տիրապետում ենք իրավիճակին եւ պարզ է մոտավորապես, թե ինչ է կատարվում»,-ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси