Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը. Ավինյան

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը. Ավինյան

19:59 | 08.04.2020 | Քաղաքականություն

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը. Ավինյան
 

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաեւ հայ եւ չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարեն Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, հավելել է.

120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,

2թթվածնի մատակարարման կայան,

60 000 հատ թեստ,

60 000 հատ բժշկական դիմակ,

 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,

20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,

100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաեւ դեղամիջոցներ:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաեւ օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաեւ գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին եւ Չինաստանում ՀՀ դեսպանությանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси