Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից 12-ը թեստավորվել է, 4-ի պատասխանը եղել է դրական

Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից 12-ը թեստավորվել է, 4-ի պատասխանը եղել է դրական

15:22 | 08.04.2020 | Հասարակություն

Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից 12-ը թեստավորվել է, 4-ի պատասխանը եղել է դրական

 
 

Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ անցած անձանցից 1500-ը հայտնվել է կարմիր գոտում, թեստավորվել է 12 անձ, 4-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին ասուլիսում հայտնեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:

«Covid-19 Armenia հավելվածը ունեցել է արդեն շուրջ 40 հազար բեռնում, որի շրջանակում 240 հազար անգամ մարդիկ օնլայն թեստ են կատարել։ Մոտ 1500 մարդ հայտնվել է կարմիր գոտում, հարցազրույցի միջոցով առանձնացվել է 31-ը: 31-ից արդեն թեստավորվել են 12-ը, որոնցից 8-ի մոտ եղել է բացասական, 4-ի մոտ՝ դրական, մնացածի արդյունքներին սպասում ենք», -ասաց Բադալյանը:

 

Հավելվածը ներբեռնելը պարտադիր չէ բոլորի համար, այն կամավորական սկզբունքով է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси