Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի գնահատել լրագրողների և լրատվամիջոցների դերը հասարակությունում». Բորիս Նավասարդյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի գնահատել լրագրողների և լրատվամիջոցների դերը հասարակությունում». Բորիս Նավասարդյան

14:13 | 08.04.2020 | Քաղաքականություն

«Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի գնահատել լրագրողների և լրատվամիջոցների դերը հասարակությունում». Բորիս Նավասարդյան

 

Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին, նշելով. «Մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն, պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ»։

Դիմելով Երկրորդ և Երրորդ նախագահներին՝ Տեր-Պետրոսյանը հույս է հայտնել, որ «Հայաստանի Երկրորդ և Երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»։

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին չեն զարմացնում լրատվամիջոցների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները։

«Որքանով առիթ եմ  ունեցել հետևել Լևոն Տեր-Պետրոսյանին, նա երբեք չի գնահատել լրագրողների և լրատվամիջոցների դերը հասարակությունում, և սա ընդամենը լրացուցիչ անգամ վկայում է այն մասին, որ խոսքի ազատությունը, բազմազանությունը՝ լրագրողական գործունեության, իր համար բոլորովին արժեք չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը լրատվամիջոցներին ընկալել է՝ զուտ որպես քաղաքական գործիք, այլ ոչ թե՝ որպես անկախ, հանրային ինստիտուտ.

«Դա որոշակի խնդիրներ էր առաջացնում, երբ ինքը ղեկավարում էր երկիրը, և այդ նույն մոտեցումները մենք տեսնում ենք նաև այսօր»։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ չնայած նմանատիպ հայտարարություններին՝ ներկա իշխանությունների կողմից տեսանելի չեն այնպիսի գործողություններ, որոնք անմիջական վտանգ կարող են առաջացնել մամուլի և խոսքի ազատության համար. «Որոշակի մտահոգություններ կային՝ սկսած մարտի 16-ից, երբ անհամաչափ խիստ սահմանափակումներ էին մտցված լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ, բայց հետագայում, կարծես թե՝ այդ սխալն ուղղվել էր»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանի նման, լրատվամիջոցների դերը պարզունակ է դարձնում՝ համարելով քարոզչամիջոց, ոչ թե լրատվամիջոց, որոնք գտնվում են այս կամ այն մարդու ազդեցության տակ։ Միգուցե, սա պայմանավորված է նրանով, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Տեր-Պետրոսյանն իրենց վերահսկողության տակ ունեն որոշակի լրատվամիջոցներ, որոնք աշխատում են՝ հենց որպես քարոզչամիջոցներ։ Եվ այս առումով նրանց թվում է, որ մյուս լրատվամիջոցները նույն դիսկուրսի մեջ են»։

Աղասի Ենոքյանը պարզաբանեց, թե ինչու է ընդդիմադիր մամուլը մտահոգում Լևոն Տեր-Պետրոսյանին և Նիկոլ Փաշինյանին. «Լինելով նախկին ընդդիմադիր լրագրող, մամուլի մարդ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է մամուլի դերը, մամուլի ուժը, և, ի վերջո, ինքը եկել է իշխանության հենց մամուլի միջոցով։ Եվ հիմա, որպեսզի իրեն իշխանությունից չհեռացնեն, ինքը ենթադրում է, որ պետք է պայքարել մամուլի դեմ։ Միգուցե նույն մտահոգությունը փոխանցվել է նաև Տեր-Պետրոսյանին։ Բայց այստեղ մի հետաքրքիր բան կա, որ խոսելով Առաջին և Երկրորդ նախագահների վերահսկողության տակ գտնվող մամուլի մասին, Լևոն Տեր-Պետրոսյանը ձայն չի հանում հենց իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների մասին, որտեղ համատարած ատելության խոսք է։ Այստեղ հարցն այն է, որ, եթե ինքդ քո մասին չես խոսում, սա արդեն դեմագոգիա է։ Սա մամուլին ճնշելու կոչ է, ոչ թե մամուլով համերաշխություն հաստատելու կոչ»։

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси