Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դմփ-դմփ-հու իշխանությունները, բացի ներողությունից ավել բան չեն կարող անել․ iravunk.com

Դմփ-դմփ-հու իշխանությունները, բացի ներողությունից ավել բան չեն կարող անել․ iravunk.com

13:58 | 08.04.2020 | Քաղաքականություն

Դմփ-դմփ-հու իշխանությունները, բացի ներողությունից ավել բան չեն կարող անել

Այսօր` ապրիլի 8-ին, ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը.
Եթե մարզում բնակվող քաղաքացու աշխատանքը գտնվում է Երևանում, ինչպե՞ս եք պատկերացնում նրա աշխատանքի կազմակերպումը առ այն, որ նա ստիպված պետք է տաքսիներով երթևեկի, կամ ստիպված պետք է արձակուրդ գնա: Ի՞նչ եք նախատեսում որպես փոխհատուցում տաքսիների և արձակուրդի վերաբերյալ։ Նույնը նաև Երևանում բնակվողներին է վերաբերում:

 

Նախարար Արշակյանը մեր հարցին պատասխանեց հետևյալ կերպ.

Հայփոստի աշխատանքի հետ կապված սկզբում մենք ունեինք որոշակի մտահոգություններ կապված տրանսպորտային համակարգի չգործելու հետ: Հայփոստի աշխատակիցները և ընդհանրապես այլ աշխատակիցներ էլ տաքսիներով են հիմնականում երթևեկում: Մենք խնդրել ենք, որպսեզի տնօրինությունը փոխհատուցումներ իրականացնի, և գիտենք, որ դրանք իրականացվում են: Կարծում եմ արտակարգ դրության պայմաններում որոշ ընկերություններ պետք է քայլեր ձեռնարկեն, իրենց աշխատակիցների աշխատանքն ապահովելու համար, իսկ պարետատան որոշումներն, ինչպես ցույց են տալիս, ըստ էության արդյունավետ են,,և մենք մի փոքր մեզ պետք է նեղություն տանք, այս իրավիճակը հաղթահարելու համար: Բազմաթիվ սոցիալական տրանսպորտային, լոգիստիկ տարբեր խնդիրներ այսօր առկա են Հայաստանում, և դրանց կառավարությունն իր տնտեսական զարգացման գործիքներով, թե՛ բիզնեսի, թե՛ սիցիալական տարբեր ոլորտներում խոցելի խմբերին աջակցության ծրագրերի տեսքով փորձում ենք իրականացնել:Երեկ վարչապետի հրապարակած թվերը բավականին արդյունավետ էին,2 միլիարդ դրամ, եթե չեմ սխալվում այս ուղղություններով ծախսեր է իրականացվել, և այն շարունակական բնույթ կկրի: Ես ուզում եմ իմ անունից էլ ներողություն խնդրել այս անհարմարությունների համար: Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ժամ առաջ կանխարգելել վիրուսի տարածումը, կամ մեղմել դրա արագությունը, որպեսզի առողջապահական համակարգը հնարավիրություն ունենա դիմագրավել, բուժվողներին պատշաճ բուժում տրամադրել, և մենք չունենաք այնպիսի իրավիճակներ, երբ չենք հասցնում հիվանդներին պատշաճ օգնություն ցույց տալ,որոնց կարող ենք փրկել:

ՀԳ. Պարզապես զարմանալ կարելի է այս իշխանությունների տրամաբանության մշակված ռազմավարության վրա: Դուք չէի՞ք, որ ձեր ընտրողներին խոստանում էիք No problem երկիր, կոռուպցիայի վերացում, նոր աշխատատեղեր, աշխատավարձերի բարձրացում: Իսկ ո՞րն է ձեր ընտրողներին խոստացած վերաբերմունքի փոխհատուցումը՝ այո, ընդամենը ներողությունը, քանի որ դրանից ավել բան դուք չեք էլ կարող իրականացնել, քանի որ դուք իշխանության չեք եկել ազնիվ մղումներով, իսկ մարդկանց փողոց էիք հանել ձեր շահերի համար: Ձեզանից ի՞նչ իշխանավոր, դուք ի վիճակի եք միայն պոպուլիզմով զբաղվելով, ինչի մեջ մեղադրում էիք նախկիններին: Իսկ հիմա, երբ եկել է փոխհատուցման եւ պատասխան տալու պահը, դուք, բացի ներողությունից ավել բան չեք կարողանում անել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси