Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մարդիկ սկսել են ուտելիքը գրամներով գնել

Մարդիկ սկսել են ուտելիքը գրամներով գնել

12:38 | 30.05.2013 | Մամուլ

Երեւանի կենտրոնում գտնվող մի քանի փոքր եւ միջին խանութներում առեւտրի ծավալները վերջին ամիսներին էականորեն նվազել են:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Տարբեր խանութների աշխատակիցներ երեկ մեր թղթակցին հայտնել են, որ նվազումը կազմում է մոտ 30-40 տոկոս: Վաճառողների ու մենեջերների սեփական ուսումնասիրությունների համաձայն, առեւտրի ծավալների նվազումը կապվում է արտագաղթի եւ գների աճի հետ: Ըստ վաճառողների` հիմա մարդիկ նախընտրում են գնել միայն առաջին անհրաժեշտության սննդամթերք, իսկ ահա երշիկեղենից գրեթե հրաժարվել են:

Որոշ խանութներում էլ նշել են, որ առեւտրի ծավալները նվազել են, քանի որ եթե մարդիկ նախկինում կիլոգրամներով էին առեւտուր անում, հիմա գրամ-գրամ են առնում: «Հիմա, օրինակ, 3 հատ նրբերշիկ են գնում եւ մի քանի գրամ կարագ»,- մեր թղթակցին հայտնել է Երեւանի կենտրոնում գտնվող խանութի վաճառողը»

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси