Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ինչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին». Գևորգ Գևորգյան

«Ինչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին». Գևորգ Գևորգյան

09:48 | 08.04.2020 | Հասարակություն

«Ինչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին». Գևորգ Գևորգյան

 

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Не выдержала душа поэта…
Հետաքրքիր է, ի՞նչն այդքան անհանգստացրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով որոշեց ակնհայտորեն և հրապարակային այլևս ցուցումներ տալ իր քաղաքական սանին, ընդորում պատկերավոր բառապաշարով և ոչ ամենևին Նախագահին հարիր։

Եթե խոսվում է վիրուսային պատերազմից և պատերազմի կանոններից առհասարակ, նախ թող ինքը՝ իր նույն պատկերավոր բառապաշարով պարզաբանի, թե ինչու՞ է առ այսօր մեր ժողովուրդը իր ղեկավարած տարիները հիշում ոչ թե ազատագրական պայքարի և փառապանծ հաղթանակի, այլ մութ ու ցուրտ, թալանի, քաղաքական սպանությունների, մտավորականության ջարդի և արտագաղթի, հետապնդումների և սովի մատնված տարիներ։ Միգուցե այն պատճառով, որ իրենք հայրենասիրությունը կեղծ կատեգորիա են համարում, իսկ մեր արյունով ազատագրված հայրենիքը՝ անպետք տարածքներ։ Բոլորին հայտնի այս թեզերից մեկի հեղինակը ԼՏՊ-ն է, մյուսինը` իր քաղաքական հոգեզավակ Նիկոլը։

Իսկ այսօր նա որոշել է խոսել և դավաճան անվանել այն մարդկանց, ովքեր չեն կիսում իրենց թեզերը և պայքարում են ազգային ինքնության համար, երկիր չկորցնելու համար, պետականություն չկորցնելու համար։

Հուզական երանգներով մանիպուլիացնող, ածականներով, սպառնալիքներով, հեգնանքով գրված տեքստի հեղինակը դարձյալ լծված է հային հայի դեմ հանելու իր հարազատ գործելաոճին։

Այսուհանդերձ գիտակցելով այս ամենը և չտրվելով սադրանքների, պարզորոշ երևում է, ապազգայինները ցայտնոտի մեջ են, որովհետև վախերը սաստկանում են, շուտով շատ բան է բացահայտվելու:
Պարզ է ինչ կշիռ և նշանակություն ունի, այն հանգամանքը, երբ.

1. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ այցելելու է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի լսումներին և պահանջում է, որպեսզի ամբողջ ընթացքը ձայնագրվի։

2. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այլևս անհնարին է դառնում կեղծ մեղադրանքներով, էժանագին բամբասանքների հիմքով պահել կալանքի տակ։

3. Իսկ ՀՀ ռազմավարական դաշնակից գործընկեր ՌԴ-ն, Հայաստան է ուղարկում ԶՈւ-ի մասնագետների թիմ՝ COVID 19-ի հետազոտությունների լաբորատորիայով, որը աշխատելու է ոչ միայն 102-րդ ռազմաբազայի այլև ՀՀ ԶՈՒ-ի համար։

Եվ սա այն դեպքում, երբ և´ ԼՏՊ-ն, և´ Նիկոլը տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց հակառուսական քարոզչությամբ:

Իսկ թե ով է հայրենասեր և ով է պետական դավաճան, շուտով հաստատ, պարզ է դառնալու»։

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси