Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ապրիլյան հանձնաժողովի անդամներն անակնկալի են եկել. ինչպես են պատրաստվում Սարգսյանի այցին

«Ժողովուրդ». Ապրիլյան հանձնաժողովի անդամներն անակնկալի են եկել. ինչպես են պատրաստվում Սարգսյանի այցին

09:24 | 08.04.2020 | Մամուլ

«Ժողովուրդ». Ապրիլյան հանձնաժողովի անդամներն անակնկալի են եկել. ինչպես են պատրաստվում Սարգսյանի այցին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի համար անակնկալ է եղել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ հանձնաժողով ներկայանալու մասին։ Հենց նրա հայտարարությունից հետո երեկ հանձնաժողովի անդամները որոշել են հավաքվել: Մասնավորապես, նրանք այսօր հարցեր ու պլան են մշակել Սարգսյանին քննելու համար:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գնալ-չգնալու մասին անգամ իր թիմի անդամները տեղյակ չեն, ու երեկ բոլորի համար անակնկալ է եղել նրա որոշումը: Մենք տեղեկացանք, որ հանձնաժողովը քննարկում է այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, ներկայանա հանձնաժողով ու իրեն ուղղվելիք բոլոր հարցերին ոչ թե պատասխանի, այլ հղում տա Յուրի Խաչատուրովին՝ հայտարարելով, թե մանրամասներին տիրապետում է միայն Խաչատուրովը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси