Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Արայիկ Հարությունյանի իշխանության թույլ լեգիտիմության պայմաններում Արցախում կարող է տեղի ունենալ այն, ինչ եղավ ՀՀ-ում». Իսկանդարյան

«Արայիկ Հարությունյանի իշխանության թույլ լեգիտիմության պայմաններում Արցախում կարող է տեղի ունենալ այն, ինչ եղավ ՀՀ-ում». Իսկանդարյան

15:44 | 07.04.2020 | Քաղաքականություն

«Արայիկ Հարությունյանի իշխանության թույլ լեգիտիմության պայմաններում Արցախում կարող է տեղի ունենալ այն, ինչ եղավ ՀՀ-ում». Իսկանդարյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հույս ուներ նախագահական ընտրությունների առաջին փուլով լուծել մրցապայքարի խնդիրը, ուստիև քարոզարշավի վերջին օրերին պայքարում էր ամեն մի ձայնի համար: Ըստ էության, այս խնդիրը կարելի է փակել:

«Հոդված 3» ակումբի կազմակերպած «Արցախ. ընտրությունների երկրորդ փո՞ւլ, թե՞ քաղաքական ճգնաժամի սկիզբ» վերտառությամբ տեսաքննարկմանը հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Արդյոք այս իրավիճակը կարելի՞ է համարել ճգնաժամ` ընտրական համակարգի կամ քաղաքական, գուցե, բայց մի բան հաստատ է` սա իշխանության փոխանցում է, որը մեր նման երկրներում միշտ էլ խնդիրներով է տեղի ունենում: Ես չգիտեմ, թե ինչ կլինի, բայց եթե, օրինակ, Մասիս Մայիլյանը չի մասնակցում երկրորդ փուլի քվեարկությանը, իսկ Արայիկ Հարությունյանին հաջողվում է գալ իշխանության, ապա նրա իշխանության լեգիտիմությունը կլինի այնքան թույլ կամ թուլացած, որ հետագայում հնարավոր են տարբեր տիպի իրավիճակային զարգացումներ: Եկեք հիշենք, որ ՀՀ-ում տեղի ունեցավ գրեթե նույն բանը. իշխանության փաստացի գալուց հետո ապալեգիտիմացված ղեկավարը չկարողացավ պահել իշխանությունը, քանի որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի թույլ լեգիտիմությունը հանգեցրեց նրանց դեմ գործընթացների զարգացման: Արցախում կարող է նույնը տեղի ունենալ»,- շեշտեց քաղաքագետը:

Ըստ նրա` եթե մի պահ ենթադրենք, որ Մայիլյանը կարող է մասնակցել և հաղթել երկրորդ փուլում, չպետք է մոռանալ, որ խորհրդարանը նրա «ձեռքում» չէ, այնտեղ նա չունի սեփական ուժն անգամ:

Ըստ այդմ` ԱԺ-ի մեծամասնությունը լինելու է Արայիկ Հարությունյանի «ձեռքում»:

«Այսինքն` այս դեպքում կշարունակվի մրցակցությունը, որն արդեն սկսվել է ոչ միայն՝ ընտրատեղամասերում, այլև՝ փողոցներում»,- նշեց Իսկանդարյանը` հավելելով, թե որքան հեռու կարող են գնալ Մայիլյանը և Հարությունյանը, ցույց կտա ժամանակը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси