Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Ապրիլի 7-ի առթիվ

ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Ապրիլի 7-ի առթիվ

14:48 | 07.04.2020 | Հասարակություն

ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Ապրիլի 7-ի առթիվ
 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնը։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի կանայք,

ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ եւս հայտնելու մեր գնահատանքն ու երախտագիտությունը, բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, տատիկներին, քույրերին ու դուստրերին։

Միաժամանակ, ապրիլի 7-ն ընտանեկան արժեքները կարեւորելու, մայրությունն ու գեղեցկությունը նորովի մեծարելու օրն է։ Կասկածից վեր է, որ Հայ կինը եւ նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը եւ հենքը։

Սիրելի կանայք,

Կրկին շնորհավորելով Ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ ամենօրյա գործնական հաջողություններ: Ցանկանում եմ նաեւ հատուկ շնորհավորական խոսքեր հղել կին բուժաշխատողներին, ինչպես նաեւ հանրային առողջության եւ անվտանգ կյանքի կազմակերպման գործում ակտիվորեն ներգրավված կանանց, ովքեր անգամ այս տոնական օրը շարունակում են պատվով կրել իրենց ծառայությունն ու առաքելությունն ի բարօրություն մեր հասարակության։

Հարգանքով՝

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Սահմանադրական դատարանի նախագահ»։

 
 
 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси