Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

13:49 | 07.04.2020 | Պատահարներ

ՀԺ-ն գրում է.

Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Քոչարյանն այսպիսով՝ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:  Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դատարանից նաեւ 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում: Ալումյանն ասաց, որ հայցի պատճառը չհավասարակշռված եւ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են, որն ըստ նրա՝ արել է վարչապետը։

«Հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում 3 տարբեր հայտարարություններ է արել»,- ասաց Ալումյանը: Հայցվորի ներկայացուցիչը, սակայն այլ մանրամասներ չասաց՝ նշելով, որ հայցադիմումն այժմ ձեռքի տակ չէ, բայց այն կապված է վարչապետի՝ 2.4 միլիարդ դոլարով պաշտպանության բյուջեն ավելացնելու հայտարարության հետ:

Հավանաբար Ալումյանը նկատի ունի վարչապետի մարտի 11-ի ելույթը՝ Շինուհայր համայնքում, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Ասում եմ անվանական՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան՝ եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին պետք ա դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք»:  Վարչապետը հիշեցրել էր նաեւ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումը՝ 5 տարում 2.5 միլիարդ գումար ավել ծախսել բանակի մարտունակության բարձրացման համար, և այդ 2.5 միլիարդից 1.2-ը առնվազն պետք է հակակոռուպցիոն պայքարով վերադարձված փողերը լինեն:

«Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են և նրա ընտանիքի և մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»,- իր ելույթում հայտարարել էր Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է դատի տալիս Նիկոլ Փաշինյանին. Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ գործի վարույթը կարճվել էր՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси