Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չինաստանում հունվարից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից

Չինաստանում հունվարից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից

11:47 | 07.04.2020 | Քաղաքականություն

Չինաստանում հունվարից ի վեր առաջին անգամ 24 ժամվա ընթացքում ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից

Անցած օրվա ընթացքում Չինաստանում հունվարից ի վեր առաջին անգամ բժիշկները ոչ մի մահացու ելք չեն գրանցել COVID-19-ի հետեւանքով: Այս մասին հայտնել ՉԺՀ Առողջապահության հարցերով պետհանձնաժողովը:

Մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 32 նոր դեպք, բոլորը դեպքերը` արտասահմանից ժամանած մարդկանց մոտ: 2019-ի դեկտեմբերից Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 81 740 մարդ, 3331 մարդ մահացել է, առողջացել է 77 000 մարդ: Համաճարակը սկսվել է Հուբեյ նահանգի վարչական կենտրոնից` Ուհան քաղաքից:

Ջոն Հոփքինսի համալսարանի հաշվարկներով` ապրիլի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1 331 032-ի, մահացել է 73 916 մարդ, 253 596 հիվանդ առողջացել է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси