Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին. քաղաքացին՝ վարչապետին

Չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին. քաղաքացին՝ վարչապետին

20:51 | 06.04.2020 | Քաղաքականություն

Չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին. քաղաքացին՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ նմանվում է նախկին իշխանությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանեց քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ քաղաքացին վարչապետին հարց էր ուղղել, թե «ո՞ւր է իրենց ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ե՞րբ են նախկին մարդասպաններն ու հանցագործները պատժվելու, արդյոք վարչապետը չի՞ կարծում, որ ժամանակն է հանքերը  պետականացնելու. «Սահմանադրության մեջ է նաեւ ամրագրված, որ երկրի ընդերքը պատկանում է ժողովրդին։ Պետական-կառավարման ապարատը լցված է նախկիններով, իսկ նորերը սանիկ-ծանոթ-բարեկամ սկզբունքով են ընդունվում. չե՞ք կարծում, որ նմանվում եք նախկիններին»։

Վարչապետը պատասխանեց. «եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ՝ նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետեւ դա ինձ համար կլինի բարոյական ավարտ»։

Անդրադառնալով «նախկին հանցագործներին եւ մարդասպաններին պատժելուն»՝ վարչապետն ասաց. «Ինչո՞ւ միայն նախկին հանցագործներին եւ մարդասպաններին, իսկ ո՞վ է ասել, որ նախկին հանցագործներն ու մարդասպանները պետք է պատժվեն, իսկ ընթացիկ հանցագործներն ու մարդասպանները պետք է չպատժվեն»։

Քաղաքացու՝ հանքերը  պետականացնելու վերաբերյալ դիտարկմանը Փաշինյանը չանդրադարձավ։

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси