Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել. Նիկոլ Փաշինյան

Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել. Նիկոլ Փաշինյան

20:11 | 06.04.2020 | Քաղաքականություն

Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել. Նիկոլ Փաշինյան

 

Պետությունն իր առաջ խնդիր է դրել Հայաստանում առաջիկա օրերին օրական իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստավորում. նախատեսվում է թեստերի տեղական արտադրություն: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք պատրաստվում են իրականացնել բնակչության զանգավածային թեստավորում:

«Այսօր խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին օրական թեստերի քանակը դարձնենք 1000: Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից միչև 400-ի շրջանակում: Բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա հնարավոր լինի վաղը մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար օրը 1000 թեստ անել: Եվ սրա համար մենք հիմա բավականին մեծ քանակի՝ մոտավորապես 70 հազարին հասնող թեստեր ենք գնում»,-ասաց Փաշինյանը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում են թեստերի տեղական արտադրություն ստեղծելու հարցը: Այսօր արդեն կառավարությունը որոշում է կայացրել բավականին մեծ գումար հատկացրել հումք ձեռք բերելու համար: «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կազամակերպենք թեստերի արտադրություն տեղում: Մասնագետները վստահեցրել են, որ դա ստացվելու է: Ստացվում է, որ այս զանգվածային թեստավորում պատրաստվում ենք իրականացնել, քանի որ օրը 1000-ը բավականին լուրջ թիվ է»,-ասաց Փաշինյանը:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси