Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր, տվել համապատասխան հանձնարարականներ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր, տվել համապատասխան հանձնարարականներ

19:19 | 06.04.2020 | Հասարակություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր, տվել համապատասխան հանձնարարականներ

 
 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси