Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վեց ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. փոխոստիկանապետ

Վեց ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. փոխոստիկանապետ

16:45 | 06.04.2020 | Քաղաքականություն

Վեց ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. փոխոստիկանապետ

 

Ապրիլի 6-ի դրությամբ՝ ոստիկանության վեց ծառայողի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին ապրիլի 6-ին ճեպազրույցում հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մղրյանը:

Նրա խոսքով՝ եւս  16 ոստիկան մեկուսացման ռեժիմում է:

Փոխոստիկանապետը հիշեցրեց, որ ոստիկանական հոսպիտալը այն հաստատությունների թվում է, որն անցել է կորոնավիրուսով հիվանդների բուժման: Հիմա հոսպիտալում 83 պացիենտ կա:

Ոսստիկաններին կանխարգելիչ թեստավորում անցկացնելու մասին հարցին Մղրյանը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ թեստավորումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Ինչ վերաբերում է պարգեւավճարներին, ապա, ինչպես նշեց փոխոստիկանապետը, հիմա պարգեւավճարներ դուրս գրելու ժամանակը չէ: Միաժամանակ, բացառված չէ, որ շատ ոստիկաններ սեփական նախաձեռնությամբ փող են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով դրամական միջոցներ հավաքելու համար բացված հաշվեհամարին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси