Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
««Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցներ մեկուսացվել են․ գյումրեցիներն անհանգստացած են»․ Գագիկ Համբարյան

««Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցներ մեկուսացվել են․ գյումրեցիներն անհանգստացած են»․ Գագիկ Համբարյան

13:48 | 06.04.2020 | Քաղաքականություն

««Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցներ մեկուսացվել են․ գյումրեցիներն անհանգստացած են»․ Գագիկ Համբարյան

 

«Գյումրիում խուճապ չկա, բայց գյումրեցիներն անհանգստացած են, որ Մարալիկի կորոնավիրուսով հիվանդ 68-ամյա բնակիչը շփվել է «Գյումրի» ԲԿ աշխատակիցների հետ և հիմա 29 բուժաշխատակող մեկուսացված է»,- 168am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը նշեց, որ «Գյումրի» ԲԿ քաղաքի միակ խոշոր բուժհաստատությունն է, որից օգտվում է գյումրեցիների մեծամասնությունը․ «Եվ հիմա աշխատակիցների մեկուսացումը մարդկանց մոտ անհանգստություն է առաջացրել։ 29 աշխատակցի մեկուսացված լինելն արդեն մեծ անհանգստություն է, իհարկե»։

 

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի կորոնավիրուսով հիվանդ 68-ամյա բնակիչը մահացել է։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси