Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՎՏԱՅԻՆ և ՆԱԽԱԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԿԱ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՎՏԱՅԻՆ և ՆԱԽԱԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԿԱ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ

13:36 | 06.04.2020 | Քաղաքականություն

Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում ապրիլի 7-9-ը օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում առաջիկա օրերին կա ցրտահարության վտանգ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ»,- հայտնել է Սուրենյանը։

 

Նա հորդորել է քաղաքացիներին նշված օրերին ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։

Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 12-15 աստիճանով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси