Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին. Արսեն Թորոսյան

Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին. Արսեն Թորոսյան

09:47 | 06.04.2020 | Քաղաքականություն

Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին. Արսեն Թորոսյան

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր իր էջում գրառում է արել կոնորավիրուսի վերաբերյալ:

Նա, մասնավորապես, գրել է. « «Աշխարհը առանց պատվաստանյութի…

Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան դատճառ դառնալ։

 

Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր երեխաներ մահանում էին կարմրուկից…

Նույնն էր աշխարհը, երբ չկար բնական ծաղիկի պատվաստանյութը, և միլիոնավոր մարդիկ մահանում էին բնական ծաղիկից…

Նույնն էր աշխարհը, երբ չկար պոլիոմիելիտի պատվաստանյութը, և հարյուր հազարավոր երեխաներ և մեծահասակներ մահանում և հաշմանդամ էին դառնում պոլիոմիելիտից…

Նույնը կլինի աշխարհը, եթե չլինեն այս և շատ այլ պատվաստանյութեր, և մենք բոլորով չպատվաստվենք դրանցով…

Հ.Գ. սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի…»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси