Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Առաջարկում եմ մի կողմ թողնել բոլոր քաղաքական ամբիցիաները». Նիկողոսյանը դիմել է Փաշինյանին

«Առաջարկում եմ մի կողմ թողնել բոլոր քաղաքական ամբիցիաները». Նիկողոսյանը դիմել է Փաշինյանին

15:46 | 05.04.2020 | Քաղաքականություն

«Առաջարկում եմ մի կողմ թողնել բոլոր քաղաքական ամբիցիաները». Նիկողոսյանը դիմել է Փաշինյանին

 
 

Միջազգային հումանիտար «Միր» հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` իր հայրենակիցներին առավել որակյալ օգնություն ցուցաբերելու խնդրանքով:

ՀՀ վարչապետին ուղղված իր խնդրանք-դիմումում Անդրանիկ Նիկողոսյանը, մասնավորապես, նշել է, որ այսօր աշխարհում բարդ իրավիճակ է ստեղծվել՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածմամբ: Նրա խոսքով՝ այս իրավիճակը նոր է սկսվում և դեռ չի հասել իր «պիկին», սակայն վարակման դեպքերն արդեն բավականին շատ են, և հաշվի առնելով աշխարհում հայերի լայն տարածվածությունը, նրանց դեպքում վտանգն այսօր բավականին բարձր է: Միաժամանակ, սրան զուգահեռ չպետք է մոռանալ, ըստ Նիկողոսյանի, այլ հիվանդությունների մասին, որով շարունակում են հիվանդանալ միանգամայն բոլորը:

Նիկողոսյանի դիտարկմամբ, Ռուսաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները, մի երկրում, որտեղ շատ են հայերը, ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով զորու չեն անել ամեն ինչ իրենց հայրենակիցներին օգնելու համար: Իհարկե, դժվար թե հիմա որևէ երկրում հաջողվի ամբողջությամբ զսպել կամ կոտրել առաջացած արտակարգ իրավիճակը և դրա հետևանքները: Եվ նաև այս հանգամանքը հաշվի առնելով՝ Միջազգային հումանիտար «Միր» հիմնադրամի ղեկավարը մի շարք առաջարկներ է ներկայացնում ՀՀ ղեկավարին: Մասնավորապես, Նիկողոսյանն առաջարկում է ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծել միջազգային հումանիտար կոորդինացիոն կենտրոն՝ աջակցելու արտերկրում գտնվող հայերին իրավական, հումանիտար, առողջապահական և այլ ուղղություններում:

 

«Խնդիրներ կան ոչ միայն ՌԴ-ում, այլև աշխարհի այլ երկրներում, և միայն ՀՀ կառավարության կողմից աջակցությունը բավարար չէ այս հարցերում, ուստի առաջարկում եմ մի կողմ թողնել բոլոր քաղաքական ամբիցիաները, որովհետև աշխարհի համար այս դժվարին ժամանակահատվածում պետք է իրար ճանապարհ զիջենք, միավորվենք, թողնենք սև-սպիտակ հասկացողությունները»,- ընդգծել է Միջազգային հումանիտար «Միր» հիմնադրամի ղեկավարը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси