Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք». Արփինե Հովհաննիսյան

«Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք». Արփինե Հովհաննիսյան

17:44 | 04.04.2020 | Քաղաքականություն

«Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք». Արփինե Հովհաննիսյան

 
 

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում, եթե ոչ երկարատև կտրվածքով, ապա գոնե կարճատև ժամանակահատվածում պարադիգմերի փոփոխություն է արձանագրում: Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում` քաղաքականից մինչև իրավական:

Քաղաքական հակառակորդ պետությունները փորձում են իրար աջակցել կամ գոնե չվնասել, իրավական հարթությունում փոխվում է ընդհանրապես պատիժների և խափանման միջոցների նկատմամբ մոտեցումները, օրինակ ԵԽ տարբեր կառույցները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ են անում պետություններին ռիսկային խմբում գտնվող անձանց համար դիտարկել այլընտրանքային պատիժների կիրառման հարցը, Հայաստանում դատավոր Արման Հովհաննիսյանը, ի հեճուկս դատախազի պնդումների կորոնոավիրոսով պայմանավորված կայացնում է երեք՝ իրապես մարդասիրական որոշումներ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելով:

 

Սակայն, ինչպես հաճախ լինում է մեր պարագայում, Հայաստանի քաղաքական իշխանության պարագայում ոչինչ չի փոխվում: Այն շարունակում է իր գործունեության առանցքում գտնվող հիմանական ուղղությունները` ծաղրը, ատելությունը, քամահրանքը, հեգնանքը, ամենագետություն պատրանքը, քաղաքական վրեժխնդրությունը ու մանիպուլիացիաները: Ու դա դրսևորվում է ամենապարզ օրինակներով `

• Ապրիլին մեկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարում էր, որ քրեակատարողական հիմնարկներում վարակի դեպքեր չկան, իսկ արդեն հաջորդ օրը առավոտյան պարզ է դառնում, որ Վարդաշեն ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մոտ հայտնաբերվել է COVID-19, ու թեև պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ նրանք դատապարտյալների հետ շփում չեն ունեցել, ուշադրավ է, որ նմուշառվում ու մեկուսացվել են նույն քրեակատարողական հիմնարկի 28 աշխատակիցներ ևս: Կարելի է ենթադրել, որ այդ 28 աշխատակիցների մի մասը շփվել են դատապարտյալների հետ:

• Արդարադատության նախարարը հայտարարում է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող լայնածավալ կանխարգելիչ գործողությունների հետ մեկտեղ, ինքը դիմել է իրավապահ մարմիններին, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններից հնարավորինս զերծ մնալու առաջարկով, իր հերթին էլ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ամեն ինչ արվելու է, որ այս իրավիճակում քննարկվի կալանքը ռիսկային խմբում գնտվող անձանց նկատմամբ այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը, սակայն իրականությունը լրիվ այլ է:

Այս հայտարարությունների ու գործողությունների ֆոնին իշխանությունները որոշում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, երբ ակնհայտ է նախագահի` բժշկական կենտրոնում գտնվելու անհրաժեշտությունը: Որոշել են իրենք, ոչ թե բժիշկները։

Չեմ ասում այն, որ անգամ չի էլ քննարկվում ակնհայտ ռիսկային խմբում գտնվող անձին կալանքից ազատելու հարցը, այլ բարձր անվտանգություն ունեցող բժշկական հիմնարկից երկրորդ նախագահին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ, որի անվտանգության ամենամեծ ցուցիչը այն է, որ նախարարի` «ամեն ինչ վերահսկողության տակ է» հայտարարությունից հետո քանի ժամ անց հայտարարվեց, որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք։
Հ.Գ. Սա էլ կանցնի… Իսկ դուք ավելի շուտ քան մտածել էիք…»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси