Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արթուր Վանեցյանը հայրենասիրության թեմայով հեռավար դաս է անցկացրել Բերձորի աշակերտների համար (ֆոտո)

Արթուր Վանեցյանը հայրենասիրության թեմայով հեռավար դաս է անցկացրել Բերձորի աշակերտների համար (ֆոտո)

13:55 | 04.04.2020 | Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը հայրենասիրության թեմայով հեռավար դաս է անցկացրել Բերձորի աշակերտների համար (ֆոտո)
 

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը «Արցախ-Հայրենիք» ռազմավարական ծրագրի շրջանակներում առաջին նախագիծն իրականացրեց Արցախում:

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ՀՀ և ԱՀ անվտանգության ապահովման կենսական և ռազմավարական նշանակության տարածքներից է։ Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված՝ Արցախում ևս անցել են հեռավար ուսուցման, սակայն Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքներում երեխաները զրկված էին հեռավար դասապրոցեսի իրականացման հնարավորությունից։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամն արձագանքելով մանկավարժների և աշակերտների խնդրանքին, Բերձորի և հարակից համայնքների դպրոցականներին նվիրել է ինտերնետ հասանելիությամբ սմարթ հեռախոսներ և  նոթբուք համակարգիչներ՝  հեռավար ուսուցման պայմաններում ապահովվելով երեխաների կրթության շարունակականությունը:

Նոր հեռախոսներով ու համակարգիչներով առաջին հեռավար դասը հայրենասիրության թեմայով էր: Այն անցկացրել է Հայրենիք զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նա ողջունել է աշակերտներին, ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ, պատասխանել դպրոցականների  բազմաթիվ հարցերին:

«Արցախում մեր հաղթանակները սկսեցին հենց Լաչինի ազատագրումով, այն տարածքը, որտեղ դուք հիմա բնակվում եք, Հայաստանի և Արցախի անվտանգության համար ունի կենսական ու ռազմավարական նշանակություն։ Այն մեր երկու պետությունների անվտանգության ողնաշարն է, որը մենք ձեզ հետ միասին ամուր ու անսասան պետք է պահենք»,–  նշել է գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси