Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տաթևիկ Ռևազյանն այնքանով կապ ունի Քաղավիացիայի հետ, որ մի քանի անգամ տոմս է վաճառել. նա թքած ունի իր հայրենիքի վրա. Նարեկ Մալյան

Տաթևիկ Ռևազյանն այնքանով կապ ունի Քաղավիացիայի հետ, որ մի քանի անգամ տոմս է վաճառել. նա թքած ունի իր հայրենիքի վրա. Նարեկ Մալյան

12:16 | 04.04.2020 | Քաղաքականություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա, հենց մի քիչ երկրում նեղ վիճակ է լինում՝ գեղեցիկ ցատկով Դանիա է գնում: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

«Հիշեցնեմ ձեզ՝ ում փոխարինեցին Տաթիկ Ռևազյանով: Տաթևիկ Ռևազյանից առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը Սերգեյ Ավետիսյանն էր, ով միակն էր, որ ուներ Քաղաքացիական ավիացիայի կառավարման մագիստրոսի դիպլոմավորված կոչում, այն էլ Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում»,- ներկայացրեց նա:

 

Նարեկ Մալյանի խոսքով՝ հեղափոխականները եկան և այն մարդուն, ով իսկապես արժանի էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին՝ թալանչի համարելով հեռացրին պաշտոնից: «Բերեցին, տեղը դրեցին տոմսավաճառ անհայրենիքին, որը թքած ունի հայրենիքի վրա: Տաթևիկ Ռևազյանը այնքանով կապ ունի Քաղավիացիայի հետ, որ Դանիայում ապրել է օդանավակայանի կողքին, տեսել է, թե ինչպես է ինքնաթիռը բարձրանում, իջնում ու մի քանի անգամ տոմս է վաճառել»:

Նարեկ Մալյանը նշեց, որ այս իշխանությունների պաշտոնյաներն ակտիվ են հեղափոխական քայլերի ժամանակ, բայց երբ երկիրը վատ իրավիճակում է, պատրաստ են լքել այն:

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси